Հայաստան 

Հակառակորդի կրակոցներից տուժել է 17 տուն. Չինարիի գյուղապետ

analitik.am

Այսօր առավոտից Չինարիում խախաղություն է տիրում, երեկոյան կրակոցներ եղել են, սակայն ավերածություններ չկան: «Սահմանային լարվածության հետևանքները սահմանամերձ գյուղերի և բնակիչների վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով մյուս բանախոսներին միացել էր տեսազանգի միջոցով:

«Սեպտեմբերի սկզբին լարվածությունը թեժացավ, տարբեր տրամաչափի զենքերից, անգամ ականանետերից մի քանի տասնյակ ականներ թափվեցին գյուղի վրա, բայց բարեբախտաբար մեծ ավերածություններ չկան, վիրավորներ, զոհեր չկան»,-ասաց գյուղապետը:

Գյուղի վնասները հաշվելու համար կազմված հանձնաժողովը գրանցել է, որ 17 տուն վնասվել է, 500 հազար դրամի նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին:
«Փոխհատուցումը մենք սպասում ենք կառավարությունից ու մարզպետարանից, նախորդ տարիներին վնասները ողջ ծավալով փոխհատուցվել են»,-ասաց նա:

Գյուղապետը հայտնեց, որ Չինարիում ոչ մի օր դպրոցն ու մանկապարտեզը չեն դադարեցրել գործունեությունը. «որպեսզի կարողանանք մեր տան, մեր հողի ու երկրի տերը լինենք»:

Նույն շարքից