Միջազգային Քաղաքականություն 

2015-ի սկզբից ԵՄ տարածք է ժամանել 340 հազար ներգաղթյալ. Մերկել

analitik.am

Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փախստականների հոսքը դեպի Եվրոպա համարել է ամենամասշտաբայինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

2015-ի սկզբից ԵՄ տարածք է ժամանել 340 հազար ներգաղթյալ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նորանոր ժամանածներով։

Մերկելի խոսքով՝ այդ թվերի հետևում թաքնված են առանձին մարդկային ճակատագրեր և տառապանքներ, այդ իսկ պատճառով «մենք պատասխանատվություն ենք կրում և ստանձնում այն»։

Նույն շարքից