Հայաստան Քաղաքականություն 

Էքս նախագահը կարող է երբ ուզի քաղաքականությունից դուրս գալ և գալ քաղաքականություն. պատգամավոր

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ չի բացառվում իր՝ մեծ քաղաքականություն վերադառնալը:

«Ցանկացած մարդ, այդ թվում նաև էքս նախագահը կարող է երբ ուզի քաղաքականությունից դուրս գալ և գալ քաղաքականություն, եթե ցանկություն ունի: Դա իրենք են որոշում, և անհանգստանալու առիթ չկա: Իրավիճակը ոնց կլինի, ըստ այդմ էլ կորոշվի, թե մեծ քաղաքականություն գալու ցանկությունը որքան է համահունչ իրավիճակի հետ»,-ասաց նա:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով՝ ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունքն ունի վերադառնալ և ինքը պետք է գնահատի՝ հնարավոր է, թե հնարավոր չէ: Ըստ նրա՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Լրագրողների հարցին, թե նախադրյալներ կա՞ն, նա պատասխանեց. «Նախադրյալներ չկան»:

Նույն շարքից