Դիանա Քիմը մեծացել է Մաուում, որտեղ իր հայրը որպես լուսանկարիչ էր աշխատում: Հենց այդտեղ, իր հոր շնորհիվ, ով իրեն սովորեցրեց պրոֆեսիոնալ լուսանկարել, աղջիկը սկսեց իր առաջին քայլերն անել այս ոլորտում:
Երբ նրա ծնողները բաժանվեցին, Քիմը սկսեց ապրել ընկերների, հարազատների տանը և կորցրեց կապը հոր հետ: 2003 թվականին Դիանա Քիմը սկսեց իր երկար սպասված անտուն մարդկանց մասին պատմող ֆոտո-նախագիծը, իսկ 2012-ին իր համար ցնցող բացահայտում արեց. Քիմը գտավ իր հորը անտունների մեջ, որոնց մասին ինքը փաստագրական նախագիծ էր ներկայացրել:
Աղջիկը շաբաթներով հորը փնտրել է և չի կարողացել գտնել ոչ մի կերպ: Հայրը նաև տառապել է ծանր շիզոֆրենիայից:
Այժմ Քիմի հոր հետ ամեն ինչ կարգին է, նա շարունակում է իր բուժումը և աշխատանք է փնտրում, անգամ պլանավորում է Հյուսիսային Կորեայում բնակվող իր ընտանիքին այցելության գնալ:



