Հյուր պետք է գնալ ճիշտ ժամանակին կամ 10-15 րոպե շուտ: Ուշանալն ընդհանրապես համարվում է ամենաանքաղաքավարի արանքներից մեկը: Անընդհատ ուշացող մարդը ժամանակի ընթացքում կորցնում է հարգանքը շրջապատում:
Սեղանի շուրջ պետք է ուշադրություն դարձնել մեջքի կորությանը: Սեղանի շուրջ պետք է ուղիղ մեջքով նստել, չլարվել և թեթևակի հենվել աթոռի մեջքին: Արմունկները չպետք է սեղանի վրա լինեն, քանի որ կարող են խանգարել կողքի նստածներին:
Ուտեստը սկսում են հյուրասիրել նախ այն կնոջը, ով նստած է տան տիկնոջից կամ տղամարդուց դեպի աջ:
Սեղանի շուրջ ընդունված չէ ծխել:
Չի կարելի քննադատել այն ուտելիքը, որը տան տիկինն է պատրաստել: Իսկ գովեստի խոսքերը պարտադիր են:
Գրասենյակում կամ հյուր գնալու ժամանակ անձրևանոցը երբեք մի չորացրեք բաց վիճակում: Այն պետք է փակել ու դնել հատուկ վայրում կամ կախել:
Կինը փակ տարածքում կարող է չհանել լայնեզր գլխարկն ու ձեռնոցները, սակայն ձմեռային գլխարկն ու ձեռնոցները պետք է հանի:
Տղամարդը ռեստորան է մտնում միշտ առաջինը, որի գլխավոր պատճառը այն է, որպեսզի մենեջերը տեսնի, թե ով է հանդիսանում հրավերի նախաձեռնողն ու ով է վճարելու:
Մեքենայում առավել պատվավոր տեղ է հանդիսանում վարորդի հետևի նստարանը, այն զբաղեցնում է կինը, իսկ տղամարդը նստում է նրա կողքին, իսկ երբ նա դուրս է գալիս մեքենայից, ապա բացում է դուռն ու ձեռքը մեկնում է կնոջը:
Ազնվական զրույցների համար տաբու հանդիսացող թեմաներ՝ քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:
Կինոյում, թատրոնում, համերգասրահում դեպի քո նստատեղ պետք է գնալ միայն նստածներին դեմքով: Առաջինն անցնում է տղամարդը:
9 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան անցքը, աղոթքը, դեղորայքի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, հարգանքն ու անպատվությունը:
