Հասարակություն 

Իսրայելական հետախուզության կին-լրտեսները. «Մոսադի» անզուգական եգիպտուհին

Չնայած շրջանառվող առասպելներին՝ կին-լրտեսն այնքան էլ տարածված երեւյթ չէ իսրայելական հետախուզության գործունեության բնագավառում: Դրանում իր ներգործությունն ունի արեւելյան արժեհամակարգն ու առանձնահատկությունները:
Իրեն հարգող արաբն երբեք գործնական հարաբերությունների ու կոնտակտի մեջ չի մտնի կանանց հետ:

«Կինը արաբական աշխարհում չի կարող ու չպետք է զբաղվի ինֆորմացիայի հավաքով»,-այսպիսին էր «Մոսադի» ղեկավարության դիրքորոշումը բավականին տեւական ժամանակ:
Բայց իրականում իսրայելական հետախուզությունում, մասնավորապես օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են նաեւ կանայք: Իսրայելական հատուկ ծառայություններն աշխատում են վտանգի չենթարկել կանանց կյանքն ու նրանց ներգրավում են միայն հատուկ դեպքերում: Սակայն նման անհրաժեշտություն, այնուամենայնիվ, առաջանում է:

Ներկայացնենք իսրայելական հետախուզության առավել հայտնի կին-գործակալներից մի քանիսին:yolande_harmer
Իոլանդա անունով եգիպտուհին

«Մոսադի» լավագույն կին հետախույզներից է համարվում մի շարք օպերացիաների մասնակցած Իոլանդա Հարմերը: «Մոսադում» նա աշխատել է Հար-Մոր անվամբ: Հետախուզությունում է հայտնվել, երբ դեռ չի եղել «Մոսադն» ու հրեական պետությունը, երբ շարունակվում էր անկախության պատերազմը: Իոլանդան բնակվում էր Եգիպտոսում, նրա մայրը հրեա էր, սակայն, բոլորը նրան եգիպտուհի էին համարում:

Հարմերը մասնագիտությամբ լրագրող էր, նրա հոդվածներն ու ֆոտոռեպորտաժները հաճախ լույս էին տեսնում նաեւ փարիզյան ու եգիպտական պարբերականներում:
Փարիզում տեղի ունեցած ընդունելություններից մեկում նա ծանոթանում է Մոշե Շարեթի հետ, ով այնուհետեւ դարձավ Իսրայելի վարչապետ: Վերջինս երիտասարդ լրագրողուհուն առաջարկում է համագործակցել, ինչից հետո Իոլանդան անմիջապես համաձայնվում է:

Իոլանդայի մատուցած ծառայություններն իսրայելական հետախուզությանն անգնահատելի են: Նա կապեր եր հաստատել Եգիպտոսի ազդեցիկ դեմքերի՝ զինվորականների, քաղաքագետների, դիվանագետների հետ, բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ էր որոշ նախարարների հետ: Առանձնապես հաճախ էր շփվում Արաբական Լիգիայի երկրների քարտուղարի խորհրդական Մահմուդ Մալուֆի հետ, այնպես որ Հար-Մոր գործակալից ստացվող անհրաժեշտ ինֆորմացիան հոսում էր անդադար: Նա հայտնում էր եգիպտական կառավարության որոշումների ու ծրագրերի, զորամիավորումների տեղաշարժման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

Արաբական երկրների Լիգիայի քարտուղարը, որի հետ Իոլանդան պարբերաբար շփվում էր, կասկածելով Իոլանդային լրտեսության մեջ, այդ մասին տեղյակ է պահում եգիպտոսի հակահետախուզական ծառայությանը, ինչից հետո նրան ձերբակալում են: Սակայն ուղղակի ապացույցների բացակայության ու իր հովանավորյալների միջամտության շնորհիվ Իոլանդային ազատ են արձակում, ինչից հետո վերջինս տեղափոխվելով Փարիզ, շարունակում է հետախուզական գործունեությունը եվրոպական մայրցամաքում:

Նույն շարքից