Հասարակություն 

Ռուսաստանը ահաբեկիչների դեմ պայքարի համար Դամասկոսին զենք է առաքում. Զախարովա

Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ ահաբեկիչների դեմ պայքարելու համար պաշտոնական Դամասկոսին զենք է առաքում:

Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում պարզ ասել է, որ Մոսկվան շարունակելու է Սիրիային տրամադրել զենք-զինաթերք՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Միաժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս նշել է ԻՊ դեմ պայքարի նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծման անհրաժեշտության մասին:

Նույն շարքից