Ռուսաստանի քննչական մարմինների տվյալներով, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը 1990-ականների կեսերին պատժիչ զորքերի կազմում Չեչնիայում մարտնչել է ռուսական զորքերի դեմ:
Այս մասին հայնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, նշելով, որ Յացենյուկը Չեչնիայում ուկրաինական ազատագրական բանակի կազմում մասնակցել է առնվազն 2 օպերացիայի, ինչպես նաեւ կտտանքներ ու մահապատիժներ է իրականացրել գերի ռուս զինվորների նկատմամբ:
Վերոհիշյալ սխրանքների համար Յացենյուկն ու նրա համակիրները պարգեւատրվել են Ջոհար Դուդաեւի բարձրագույն պարգեւին՝ Ազգի պատիվը շքանշանին՝ ռուս զինվորներին ոչնչացնելու համար:
Բաստրիկինը առայժմ չի նշել, թե ռուսաստանյան քննչական մարմինները Յացենյուկի նկատմամբ երբ են մեղադրանք առաջադրելու: