Միջազգային Քաղաքականություն 

Սահակաշվիլիի համոզմամբ իշխանությունն Ուկրաինայում անհրեշտ է անհապաղ փոխել

analitik.am

Օդեսայի նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համոզմամբ իշխանությունն Ուկրաիայում կաթվածահար է եղել, ուստի անհրաժեշտ է այն փոխել:

Նրա խոսքերով, երկրի պետական ապարատն ու ուժային կառույցներն անզոր են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել, իսկ դրա վառ ապացույցը Մուկաչեւոյի ու Գերագույն Ռադայի մոտ ծավալված իրադարձություններն էին, երբ իշխանությունը անընդունակ եղավ տիրապետել իրավիճակը:

Սահակաշվիլին մատնանշելով սոցիոլոգիական հարցումները, նշել է, որ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է ապրում, ուստի անհրաժեշտ է անհապաղ այլընտրանք որոնել ու երկիրը փրկել վերջնական կործանումից:

Նույն շարքից