Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ կոնգրեսում աճում է Իրանի միջուկային համաձայնագրի կողմնակիցների թիվը

analitik.am

ԱՄՆ կոնգրեսում աճում է Իրանի միջուկային համաձայնագրի կողմնակիցների թիվ: ԱՄՆ կոնգրեսի սենատում Իրանի հետ միջուկային գործարքի կողմնակիցների թիվը հասել է 42-ի. համաձայնագրին աջակցելու մասին հայտարարել է Վաշինգտոն նահանգից դեմոկրատ սենատոր Մարիա Քանթուելը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Ես դրան (համաձայնագրին) կաջակցեմ ողջ ուժով»,- սենատում դեբատների ժամանակ հայտարարել է Քանթուելը: Սենատորի խոսքով՝ ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսն անձամբ է հանդիպել իր հետ և ցրել է համաձայնագրի վերաբերյալ իր կասկածները:

Ներկայումս բոլոր դեմոկրատ պատգամավորները սենատում կողմնորոշվել են իրենց դիրքորոշման հարցում. 42 սենատոր աջակցում է համաձայնագրին, դեմ են արտահայտվել միայն ազդեցիկ սենատորներ Չակ Շումերը և Ռոբերտ Մենենդեսը:

 

Նույն շարքից