Հասարակություն 

ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաներ են հանձնվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետև Նախագահ Սահակյանը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արթուր Վարժապետյանին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ դա ընդօրինակման արժանի հայրենանվեր գործունեություն է:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից