Ռուս հայտնի դերասան Իվան Կրասկոն ամուսնացել է իր նախկին ուսանողուհու՝ 24-ամյա Նատալյա Շևելի հետ, գրում է Комсомольская правда-ն։
Սա դերասանի 4-րդ ամուսնությունն է: Արարողությանը ինքն եկել է ռազմական համազգեստով, որը նա կրել է 23 տարեկանում, երբ ծառայել է նավատորմում։
«Ես ինձ 23 տարեկան եմ զգում։ Ես իմ թևի տակ եմ առել այս էակին։ Եվ պետք է ուժերս բավականացնեն 7 տարի, որը ես նրան խոստացել եմ»,- ասել է փեսացուն։


