Հասարակություն 

Բողոքի ցույց Լոնդոնում՝ ընդդեմ Նեթանյահուի այցելության

Պաղեստինամետ մի քանի հարյուր ցուցարար մասնակցել է բողոքի ցույցին՝ ընդդեմ Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուի՝ Մեծ Բրիտանիա երկօրյա այցի:

Այս մասին հայտնում է Theguardian-ը:

Ակցիայի կազմակերպիչ Palestine Solidarity Campaign կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են Նեթանյահուին ձերբակալելու պահանջով խնդրագիր տանել Բրիտանիայի վարչապետի նստավայրի մոտ, որը ստորագրել է մոտ 100 հազար մարդ:

Ներկայումս, տարբեր գնահատականներով, Դաունինգ-սթրիթի մոտ հավաքվել է 300-400 մարդ:

Սպասվում է, որ Քեմերոնը և Նեթանյահուն հինգշաբթի կբանակցեն Բրիտանիայի վարչապետի նստավայրում:

Նույն շարքից