Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ ինչն է իրեն ամենից շատ գրավում:
«Ես հիանում եմ Պուտինի բազմաթիվ հատկանիշներով, բայց այն, որ նա կարող է վեր կենալ ու ասել. «Ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», յուրահատուկ գրավչություն ունի ինձ համար»,-նշել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը։