Buro247.ru կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան Netflix ընկերությունը սերիալ է նկարահանում բրիտանական թագուհու, Բուքինգհեմյան պալատի ու Դաունինգ սթրիթի մասին, որն արժե 140 միլիոն եվրո։
Սերիալը կկոչվի «Գահ» և նկարահանվելու է Մեծ Բրիտանիայի տարածքում, այն կանցնի բրիտանական միապետի հետքերով՝ սկսած 1947 թվականին նրա ամուսնությունից մինչև մեր օրերը։
Ընդհանուր առմամբ նկարահանվելու է 60 սերիա։ Վաղ տարիքում թագուհու դերը կատարելու է Կլեր Ֆոյը։ Առաջին սերիաները հեռուստաէկրաններին կհայտնվեն հաջորդ տարի։