Հայաստան Քաղաքականություն 

Որոշում կայացվեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 71,160 եվրոյին համարժեք դրամ

analitik.am

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 71,160 եվրոյին համարժեք դրամ:

Ինչպես նշեց արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, գումարն անհրաժեշտ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները կատարելու համար:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 62,100 եվրոյին համարժեք դրամը կհատկացի «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար, իսկ 9,060 եվրոյին համարժեք դրամը՝ «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:

 

Նույն շարքից