Հայաստան Քաղաքականություն 

Արտասահմանյան բուհեր ընդունված 9 երիտասարդների զորակոչից տարկետում տրվեց

analitik.am

Կառավարության այսօրվա նիստին որոշում ընդունվեց զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ 9 երիտասարդների, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր 9 երիտասարդներն արժանացել են «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին։

Համաձայն որոշման նախագծի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը` 2015-2016թթ ուսումնական տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած 9 երիտասարդներին` Ստեփան Բաբայանին, Արսեն Վասիլյանին, Վահագն Կիրակոսյանին, Մհեր Մնացականյանին, Վահե Ղարախանյանին, Ալեքսանդր Պետրոսյանին, Արթուր Ասլանյանին, Նարեկ Դշխունյանին, Միքայել Սուքիասյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով:

Նշենք, որ տարկետումը երիտասարդներին կտրվի մինչև ուսումնառության ավարտը:

Նույն շարքից