Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը

analitik.am

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի այսօրվա նիստում ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ն. Փաշինյանն առաջարկում է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնների համար համեմատաբար հին ու էժանագին ավտոմեքենաների տերերը վճարեն սահմանված տուգանքների կեսը, իսկ թանկարժեք մեքենաների տերերը վճարեն ամբողջությամբ:

Սակայն, արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավորի նախագծին՝ պատճառաբանությամբ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Նույն շարքից