Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Բելառուսում մնալ առանց գրանցման. Շավարշ Քոչարյան

analitik.am

Հայաստանի քաղաքացիները Բելառուսում կեցության ավելի ազատ ռեժիմ կստանան։ Այս մասին սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ ազատության աստիճանը կսահմանվի այն մակարդակի վրա, ինչպիսին որ գործում է Ռուսաստանում. ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Բելառուսում մնալ առանց գրանցման։

Հիշեցնենք, որ անվիզա ռեժիմի մասին համաձայնագիրը երկու երկրների միջեւ գործում է 2002թ.-ից։

Հայաստանը նման համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի հետ, իսկ Ղազախստանի հետ այդ հարցով բանակցությունները շարունակվում են։

Նույն շարքից