Հայաստան Քաղաքականություն 

Ահավոր լարված է վիճակը Տավուշի մարզին կից ադրբեջանական գյուղերում. Գագիկ Մելիքյան

analitik.am

Վերջին օրերին հակառակորդի ակտիվության հետևանքով ստեղծված լարված վիճակները սահմանամերձ տարածքներում խուճապային վիճակ չեն առաջացրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, ով պարբերաբար լինում է սահմանամերձ գյուղերում:

«Ահավոր լարված է վիճակը Տավուշի մարզին կից ադրբեջանական գյուղերում»,-ասաց  պատգամավորը՝ տեղեկացնելով, որ այդ հատվածքում ադրբեջանական գյուղերի  բնակիչների 50 տոկոսից ավելին փախուստի են դիմել:

«Դիտարկումները ցույց են տվել, որ գյուղերը դատարկ են, քանի որ անասուններն անտեր թափառում են: Խուճապային իսկական վիճակ է ադրբեջանական գյուղերում. սահմանամերձ Այգեպար, Չինարի և Ոսկևան գյուղերին սահմանամերձ ադրբեջանական Ալիբելի, Աղդամ և Թաթըլլի գյուղերը գրեթե ամբողջությամբ դատարկ են»,-ասաց Գագիկ Մելիքյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ այս լարվածության ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի  Նախագահների հանդիպումը բավական լուրջ ազդակ է:

Նույն շարքից