Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նաև Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը

analitik.am

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխությանը՝ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը քրեականացնելու մասով՝ արդարադատության նախարարը նշեց, որ գործող քրեական օրենսգիրքի 301-րդ հոդվածով նախատեսվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր անելով:

Նույն շարքից