Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը 10,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կտրամադրի «Դի ընդ Էյջ Գրուպ»-ին

analitik.am

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել վարկ՝ 10,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ մինչև 2022 թվականը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ գումարը ընկերությանն անհրաժեշտ է քաղաքացիների բնակարանների խնդիրը լուծելու համար։

«Սա այն ծրագիրն է, որ քաղաքացիների և շինարարների միջև պրոբլեմ է եղել, և հիմա փորձում ենք իրականացնել այս ծրագիրը, քաղաքացիների բնակարանների հարցը լուծել: Կառավարությունը աջակցում է այս ամենով, որ մարդկանց բնակարանների խնդիրը լուծենք»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Նույն շարքից