Top.rbc.ru կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում, հնարավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։
Զրույցին կարող է խանգարել միայն ռուս առաջնորդի ոչ ճշտապահ լինելը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը չի պատրաստվում կրկին սպասել Պուտինին, եթե նա ուշանա հանդիպումից:
Սուրբ աթոռի մշտական ներկայացուցիչ արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզայի խոսքով՝ քննարկման համար թեմաները շատ են, իսկ բանակցությունների համար ռուս նախագահը և Հռոմի պապն ունեն ընդամենը կես ժամ։ ՄԱԿ-ում Վատիկանի դեսպանը նշել է, որ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե Պուտինը ժամանակին գա։