Հայաստան Քաղաքականություն 

Մինչև հիմա հանդուրժել եք, էլի հանդուրժեք, ի՞նչ է փոխվել

analitik.am

Այսօր՝ կառավարության նիստում, տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին» որոշման մեջ՝ փոփոխություններ կատարելու նախագիծ:

Ըստ այդմ՝ երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու, նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման սահմանված կանոններն ամբողջությամբ սահմանված չեն, ինչը բացասաբար է անդրադառնում երկաթուղու շարժակազմի անվտանգ երթևեկության ու երկաթուղու անվտանգ գործունեության, ինչպես նաև քաղաքացիների անվտանգության վրա:

Սակայն նախագիծը հարուցեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհոթյունը: Վարչապետն հայտարարեց, որ գործարար աշխարհի համար խոչընդոտներ չպետք է ստեղծեն: Վարչապետը չհամաձայնեց փոխնախարարի հետ, որ գնահատում է պետք իրականացնել. «Ի՞նչ եք գնահատում, եթե մինչև հիմա հանդուրժել եք, ի՞նչ է փոխվել:

Այսօրվա տնտեսական պայմաններում հակառակը պետք է անենք՝ թեթևացնենք բիզնես համայնքի կյանքը: Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը հաստատի: Ես չեմ ստորագրի նախագծի տակ»:

Հ.Գ. Պետք է նշել, որ տվյալ նախագիծը վերաբերում է երկաթուղու շարժակազմի ու երկաթուղու, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությանը, ինչը շատ ավելի կարևոր է, քան բիզնես համայնքի համար ավելորդ խոչընդոտներ ստեղծելը: Ստացվում է, որ պետք է համակերպվել կյանքի համար վտանգավոր պայմանների հետ միայն այն բանի համար, որ բիզնես ներկայացուցիչների համար ավելորդ խնդիրներ չառաջանան:

Նույն շարքից