Հայ առաքելական եկեղեցին այն աստիճան բացասական է վերաբերվում ինքնասպանություններին, որ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասել է, որ մարդասպանը և ինքնասպան իրարից տարբերվում են նրանով, որ եթե առաջինը, ով մարդ է սպանում, դեռ կարող է մեղքերի թողություն խնդրել, զղջալ և Աստծո ողորմությանը արժանանալ, սակայն ինքնասպանություն գործողն այրում է բոլոր կամուրջներն Աստծո հետ:
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին հրավիրված Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
«Հետաքրքիր մի բան ունի Սուրբ գրիգոր Տաթևացին, որն ասում է, որ մարդասպանը և ինքնասպանը տարբեր բաներ են: Առաջինը, որ մարդ է սպանում, դեռ կամուրջները չի այրում Աստծու հետ փոխահարաբերություններում, կարող է մեղքերի թողություն խնդրել, զղջալ և Աստծո ողորմությանը արժանանալ, ինքնասպանություն գործողը բոլոր կամուրջներն այրում է »,- ասաց քահանան:
Նա նշեց, որ ոչ միայն մեր, այլ ողջ քրիստոնեական եկեղեցին է բացասաբար վերաբերվում ինքնասպանությանը: Չնայած սրան, ինքնասպանությունը հազարամյակների պատմություն ունի. երբ եղել է մարդը` եղել է ինքնասպանությունը: Իսկ շատ հնագույն ժողովուրդներ էլ անգամ հատուկ արարողակարգի են վերածել ինքնասպանությունը:
«Շատ ցանկալի է, որ Հայաստանն արդեն ունենա սուիցիդների կանխարգելման կենտրոն, որը լրջությամբ կզբաղվի ինքնասպանությունների կանխարգելման հարցով, և մենք արդեն մատնանշել ենք մեզ համար առաջին քայլերը: Դրանք են` մասնագետների վերապատրաստում, այն մասնագետների, որոնք գործի բերումով շփվում են խոցելի խմբերի հետ՝ թմրանյութ օգտագործողներ, դեռահասներ և այլն»,-նշեց մասնագետը:
Ըստ մասնագետի` տարեկան Հայաստանում ինքնասպանություն է գործում 400 մարդ, ինքնասպանության փորձ` մի քանի անգամ ավել: Աշխարհում ամեն տարի ինքնասպանություն է գործում 1 միլիոն մարդ, ինքնասպանության փորձ է անում 10 միլիոն մարդ։