Քաղաքական Միջազգային 

ՌԴ-ում կդիմեն Պուտինին՝ խնդրելով կանաչ լույս տալ սիրիացի փախստականներին

Izvestia.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքների խորհուրդը մտադիր է դիմել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով կանաչ լույս տալ սիրիացի փախստականներին Ռուսաստանում ընդունելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն:

Նրա խոսքով, մոտ օրերս համապատասխան նամակը հաստատվելու է խորհրդի կողմից և ուղարկվելու է նախագահ Պուտինին:

Ըստ Շևչենկոյի՝ Կովկասում շատ ազատ հողեր կան. դրանք հիմնականում ադիգների հողերն են՝ Կարաչաևո- Չերկեսիա, Կաբարդինո-Բալկարիա, Ադիգեա, Կրասնոդարի երկրամաս:

Նույն շարքից