«Արևելք»-ի աղբյուրները նշում են, որ թուրք ազգայնականների խմբերը հարձակվել են Ստամբուլի հայաբնակ Շիշլի, Քուրթուշլու և նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղերի վրա: Հարձակումը, ինչպես հաղորդում է լրատվամիջոցի աղբյուրը, եղել է ծրագրված. ազգայնականները հանդես են եկել հատուկ կոչերով` «Այս թաղերը պիտի դարձնենք հայերի և քրդերի գերեզմաններ»:
«Հայկական թաղերի վրա այս հարձակումը Թուրքիայի վերջին իրադարձությունների հետևանքներից է. ինչպես հայտնի է` Թուրքիայում աննախադեպ բախումներ են տեղի ունենում PKK-ի և թուրքական բանակի միջև, ինչի հետևանքով երկու կողմից էլ զոհեր կան»,-գրում է լրատվամիջոցը: