Հայաստանի Ազգային ժողովը խուսափում է գործադրել իր վերահսկողական լծակները: Այդ մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա վկայակոչեց Սահմանադրության նախագիծը, ասաց, որ իշխանությունը ցանկանում է դրանով բարձրացնել խորհրդարանի դերն ու նշանակությունը, մինչդեռ ներկայումս էլ, ունենալով վերահսկողական ֆունկցիաներ, Ազգային ժողովը չի կիրառում դրանք:
«Եթե դուք նկատեցիք 7-րդ նստաշրջանում մի խայտառակ բան եղավ` կառավարության հետ հարցուպատասխանի մի քանի նիստեր տնային աշխատանքի տպավորություն թողեցին. պատգամավորները նախօրոք ստացել էին հարցեր, սրանք (կառավարության անդամները) իրենց գզրոցներից հանում էին պատասխանները, կարդում», -հավելեց Ջհանգիրյանը: