Քաղաքական Միջազգային 

Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանում այսօր Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցել։

Լսումների ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Նշվում է, որ  խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները։

Նույն շարքից