Հասարակություն Մշակույթ 

Արամ Խաչատրյանին նվիրված համերգ Բեյրութում

analitik.am

Դեկտեմբերի 1-ին Բեյրութի ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ: Երեկոն բացեց Լիբանանի ՀԲԸՄ մասնաճյուղի գործադիր քարտուղար Անիտա Լեբիարը: Այնուհետեւ իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրեց Արամ Խաչատրյանի կենսագրության որոշ մանրամասներ,  ընդգծեց Արամ Խաչատուրյանի անգնահատելի ավանդն ու ժառանգությունը համաշխարհային դասական երաժշտության զարգացման գործում: Արամ Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը, ով անդրադարձավ մեծանուն կոմպոզիտորի հանրահայտ ստեղծագործությունների մանրամասներին: Երեկոյի երաժշտական մասում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով  հանդես եկան դաշնակահարներ Արմեն եւ Սյուզան Քեչեկները, ջութակահար Բորիս Միրզոյանը: Հնչեցին «Դիմակահանդես» սյուիտը,  դրվագներ՝ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից: Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ, Լիբանանում  հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  մշակութային եւ հասարակական գործիչներ, լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ եւ կրոնական այրեր:  

ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն 

Նույն շարքից