Հասարակություն 

Մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը

Երևանի Բրազիլիայի հրապարակից այսօր ժամը 18։00–ին, մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկող ավտոերթը` վաղը կայանալիք ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման երթի մասին:

Իրազեկման ավտոերթի շրջանակում սեպտեմբերի 11-ին կայանալիք հավաք-երթի մասին թռուցիկներ են բաժանելու և քաղաքացիներին հորդորելու են մասնակցել վաղվա հավաք-երթին:

Ավտոերթը կանցկացվի հետևյալ երթուղով` Մաշտոցի պողոտայով Բաղրամյան, Կոմիտաս, Զեյթուն եւ կավարտվի Նոր Նորքի զանգվածում:

Նույն շարքից