Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Ֆրանսիայում ֆրանսիացի լրագրողը հարցրել է, թե արդյոք Ադրբեջանը համարո՞ւմ է հանդուրժողական երկիր:
Ինչպես հաղորդում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, այս հարցին Մեհրիբան Ալիևան պատասխանել է այսպես. «Այո, իհարկե»։
Լրագրողը Ալիևային նաև հիշեցրել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտը գտնվում է չափազանց ցածր և վատ վիճակում, և որ երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։
Ալիևան զարմանք է հայտնել այդ կապակցությամբ և նշել, որ դա ճիշտ չէ: Ադրբեջանի առաջին տիկինը լրագրողին խորհուրդ է տվել հեռանալ և ստանալ «ճիշտ տեղեկատվություն»։
Նշվում է նաև, որ Ալիևան խուսափել է պատասխանել նաև Ադրբեջանում ռեժիմի ականավոր քննադատներ, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և լրագրող Խադիջա Իսմայլովայի դատավարությունների մասին հարցին, թիկունքով է շրջվել լրագրողին, թիկնապահները սկսել են հրել լրագրողին։