Միջազգային Քաղաքականություն 

Յարոշը կոչ է արել նախապատրաստվել վճռական գործողությունների՝ երկիրը ներքին օկուպանտներից ազատագրելու համար

analitik.am

Ռուսաստանում արգելված արմատական-ազգայնական Աջ սեկտոր կուսակցության առաջնորդ ու Գերագույն Ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշն իր համախոհներին քաղաքացիական անհնազանդության կոչ է արել ու հորդորել նախապատրաստվել երկիրը ներքին օկուպանտներից ազատագրելու համար:

Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, ուկրաինական ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային ու սադրիչ գործողություններ ու ստիպում Ուկրաինայի ժողովրդին նոր ապստամբություն բարձրացնել:

Յարոշի համոզմամբ ուկրաինացիները կուշտ են իշխանությունների ստահոդ ու չկատարված խոստումներից, խաբեությունից ու նրանց համբերության բաժակն արդեն լցվել է, ուստի զինված ապստամբության անհրաժեշտությունը հասել է գագաթնակետին:

Նա դիմել է երկրի իրավապահներին ու իշխանություններին՝ դադարեցնել հայրենասեր ուկրաինացիների նկատմամբ ահաբեկչությունն ու հետապնդումը՝ հակառակ պարագայում սպառնալով հաշվերհարդար տեսնել մեղավորների հետ:

Նույն շարքից