Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիան ռազմական ուժ կկիրառի Ասադի դեմ. Քեմերոն

analitik.am

Բրիտանիան մտադիր է ռազմական ուժ կիրառել Ինչպես Բաշար Ասադի, այնպես էլ արմատական գրոհայինների դեմ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, միաժամանակ Բաշար Ասադին ու իսլամականներին մեղադրելով Եվրոպայում սկզբնավորված միգրացիոն ճգնաժամի մեջ:

Նրա խոսքերով, Սիրիական հակամարտության ու ԻՊ գրոհայինների վայրագությունների արդյունքում միլիոնավոր մարդիկ միջերկրականով տեղահանվում են Եվրոպա, ուստի անհրաժեշտ է ժամ առաջ ազատվել այդ երկու չարիքից: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Քեմերոնի կարծիքով միայն հումանիտար ու մարդասիրական օժանդակությունը բավական չեն, անհրաժեշտ է զինված միջամտություն՝ Սիրիայում կարգուկանոն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Սիրիայում ԻՊ գորհայինների հենակետերին ավիահարվածներ հասցնելու նպատակով միջազգային կոալիցիոն ուժերին էր միացել նաեւ Ավստրալիան:

Նույն շարքից