Հասարակություն 

Մոլդովան խզել է հարաբերությունները Ռուսաստանի ռազմական կցորդի հետ

Մոլդովան խզել է հարաբերությունները Ռուսաստանի ռազմական կցորդի հետ: Նման որոշման պատճառ է հանդիսացել հանգամանքն, որ Ռուսաստանի ռազմական կցորդը մասնակցել է Մերձդնեստրի անկախության կապակցությամբ Տիրասպոլում կայացած ռազմական շքերթին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլ Շարալուն հայտնել է, որ պաշտոնական ներողություն է սպասում Ռուսաստանի ռազմական կցորդից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Մերձդնեստրում հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ տեղի էր ունեցել մասշտաբային զորահանդես, որին մասնակցել էր 2 հազար զինվորական ու ներգրավել 125 միավոր զինատեխնիկա:

Միաժամանակ Քիշինեւում շարունակվում են բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարական ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Նույն շարքից