«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է հարձակումներ ձեռնարկել ամերիկյան բիզնեսմենների դեմ, եթե վերջիններս շարունական ներդրումները ԱՄՆ տնտեսությունում:
Ահաբեկիչների ցուցակում են հայտնվել մի շարք միլիարդատերեր՝ Բիլ Գելթսը, Ուորեն Բաֆետը, Չարլզ եղբայրները, Դեվիդ Կոխը, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, մագնատ Շելդոն Ադելսոնը, Ջիմ Ուոլթոնն ու ուրիշներ:
Այս մասին տեղեկացնում է NBC News հեռուստաընկերությունը, նշելով, որ վերահիշյալ բիզնեսմենները կարող են ցուցակից ջնջվել, եթե ԱՄՆ-ից դուրս բերեն իրենց ֆինանսական ակտիվները:
Ավելի վաղ, լիկվիդացված ահաբեկիչ Բեն Լադենի որդին սպառնացել էր հարձակումներ գործել ԱՄՆ ու նրա եվրոպական դաշնակիցների դեմ: