Միջազգային Քաղաքականություն 

Սարկոզի. ԻՊ խմբավորման դեմ պայքարում ու սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում անհրաժեշտ է ներգրավել Ռուսաստանին

analitik.am

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սառը պատերազմի սանձազերծումը քաղաքական անդառնալի հետեւանքներով է հղի: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նշելով, որ ԻՊ խմբավորման դեմ պայքարում ու սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում անհրաժեշտ է ներգրավել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը Դոնբասում, վերադառնա մեծ ութնյակ, բարելավի իր հարաբերությունները Եվրոպայի հետ, չեղյալ հայտարարի մսամթերքի էմբարգոն, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնի ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի գործընթացում:

Նույն շարքից