Հասարակություն 

Լեսբոս կղզում ներգաղթյալների հոսքն առաջացրել է կրիտիկական իրավիճակ

Ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով Հունական Լեսբոս կղզում առաջացել է կրիտիկական իրավիճակ: Ներգաղթյալները կղզու ողջ տարածքում տեղադրելով վրաններ, շրջակայքը վերածել են աղբանոցի՝ ինչը հանգեցրել է զբոսաշրջիկների հոսքի անկմանը:
Լեսբոս կղզում հիմնականում Աֆղանստանից գաղթած միգրանտներն են, որոնք փորձել են առեւանգել 2 լաստանավ:

Միգրանտները պահանջում են իրենց անհապաղ տեղափոխել Պիրեյներ, որտեղից հնարավորություն կստանան անցնել Գերմանիա:
Լեսբոս կղզու ադմինիստրացիան դիմել է հունական իշխանություններին՝ արտակարգ իրադրության հաստատման առաջարկով:

Այս փոնին կղզում ձերբակալվել են միգրանտների վրանների ուղղությամբ մոլոտովի կոկտեյլներ նետած երկու հույն երիտասարդի: Արդյունքում մեկ միգրանտ տուժել է, իսկ երիտասարդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նույն շարքից