Հասարակություն 

REM ռոք-խումբը արգելել է Թրամփին հնչեցնել իր ստեղծագործությունները

Ամերիկյան REM ռոք-խմբի նախկին առաջատար Մայքլ Սթայփին վրդովեցրել է, որ մուլտիմիլիարդատեր, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավում հնչել է խմբի երգերից մեկը:Այս մասին գրում է Theguardian պարբերականը:

Նա ընտրողների առջև Թրամփին արգելել է հետագայում հնչեցնել իր ստեղծագործությունները:

«Ձեր մեծ մասը տաղտկալի, ցուցադրական, իշխանասեր փոքր մարդիկ են: Ձեռք մի՛ տվեք մեր երաժշտությանը»,- ասել է Սթայփը:

It’s the End of the World as We Know It թրեքը հնչել է սեպտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանրահավաքին Թրամփի ելույթի ընթացքում:

Նույն շարքից