Հայաստան Քաղաքականություն 

Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է բելգիացի մի խումբ խորհրդարանականների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերին, մշակութային և մարդասիրական ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի և նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ՝ նշելով, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից