Հասարակություն 

Պատգամավորական թափուր մանդատի հարցը չի քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում. Շարմազանով

Համաձայն օրենսդրության՝ պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ համարը, եթե նա չի ներկայացրել ինքնաբացարկի դիմում:

Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո   լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ԱԺ փոխնախագահ,   ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե քննարկվել է արդյոք հարցը, թե ով է ստանալու Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո հաջորդ պատգամավորական մանդատը:

«Այս պահին, որքանով տեղյակ եմ ինքնաբացարկի դիմում չի եղել,իսկ հաջորդը Կարեն Բեքարյանն է, ով հայտարարել է, որ չի հրաժարվելու»,- տեղեկացրեց ՀՀԿ խոսնակը:

Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով էլ պատգամավորական թափուր մանդատի հարցը չի քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում:

Նույն շարքից