Առողջապահություն Հայաստան Քաղաքականություն 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հալեպին բժշկական օգնություն է տրամադրել

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայի Կարմիր Մահիկի հետ համագործակցությամբ և Հալեպի մարզպետարանի աջակցությամբ մարդասիրական օգնություն է տրամադրել Հալեպի բնակիչներին: Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, բժշկական օգնությունը կբաժանվի ահաբեկչական հարձակումներից տուժած բնակիչներին:

 

 

Հալեպի Առողջապահության ոլորտի ղեկավար Մուհամմադ Հազուրին նշել է, որ օգնության փաթեթների մեջ ընդգրկված են տարբեր տեսակի դեղորայք, բժկական գործիքներ, երեխաների համար նախատեսված հաբեր: Օգնությունը նախատեսված է ավելի քան հազար հիվանդի համար և կտրամադրվի ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ գտնվող 4 հիվանդանոցի:

 

Նույն շարքից