Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, ապահով ու բարգավաճ. Ջեյմս Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը նոր գրառում է կատարել սոցիալական ցանցերում:

Ուորլիքը խոսելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության գործընթացի մասին՝ գրառել է օգտագործելով ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Լինքոլնի կերպարը.

Դեսպանը մասնավորապես գրել. «Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, որը պատրաստ է խաղաղություն ու հաշտություն բերել: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, ապահով ու բարգավաճ»:

Գրառումը նա նշել է «Լեռնային Ղարաբաղ հաշտություն», «առաջնորդություն», «Կովկաս» հեշթեգերով:

Նույն շարքից