Միջազգային Քաղաքականություն 

Մակեդոնիայում 7000 փախստական կռվի մեջ է մտել ոստիկանների հետ

analitik.am

Aljazeera.com կայքի փոխանցմամբ՝ առնվազն 7000 փախստական Մակեդոնիայում, չնայած հորդառատ անձրևներին, փորձում են հաղթահարել ոստիկանների ուժը և կռվի մեջ են մտնում նրանց հետ Մակեդոնիա մտնելու համար Հունաստանի հյուսիսային սահմանը հատելու ընթացքում։

Հունաստանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է, որ սա եղել է մինչ այժմ փախստականների ամենամեծ ալիքը։

Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Պոպոսկին հայտարարել է, որ երկիրը քննարկում է հունգարական ոճով սահմանային ցանկապատներ կառուցելու հնարավորությունը՝ փախստականների աճող ներհոսքը կանգնեցնելու համար։

Նույն շարքից