Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում չի ուշանում. Կիրո Մանոյան

analitik.am

Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում չի ուշանում, բայց նաև պետք չէ դանդաղել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանը մյուս բազմաթիվ երկրների համեմատ առավելություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման և համագործակցության տեսանկյունից։

«Այստեղ ողջ հայությունը հնարավորություն ունի Իրանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որովհետև այնտեղ ունենք հայկական համայնք, որը կարող է օգտակար լինել բազմաթիվ հարցերում»,-ասաց նա։

Կիրո Մանոյանը նշեց, որ նաև ԱՄՆ-ի հայությունը ևս կարող է իր դերակատարությունը ունենալ այս հարաբերութունների զարգացման գործում՝ վերջնականապես Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելուց հետո։

Նույն շարքից