Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ հրամկազմի հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

Նույն շարքից