Հայաստան Քաղաքականություն 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի միանալու «Ոչ»-ի շարժմանը. Միքայել Մելքումյան

analitik.am

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր կարծիքը հայտնել է և «Ոչ»-ի շարժմանը չի միանալու, լրագրողների հետ հանդիպման մասին այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Մենք արել ենք բազմաթիվ առաջարկություններ և մեր վերջնական կարծիքը կներկայացնենք հոկտեմբերի 5-ին՝ քվեարկության ժամանակ: Մեկ բան ակնհայտ է, որ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի: Որևէ մեկը չի ասում, թե կուսակցությունների պայքարն անթերի է լինելու, բայց  մենք պետք է անցում կատարենք դրան»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ-ի համար սահմանադրական փոփոխություններում ամենամտահոգիչ հարցը մնացել է իշխանության ձևավորման մեխանիզմները, քանի որ, ըստ Մելքումյանի, այն ինչպես ձևավորվում է, հետագայում այդպես էլ շարունակվում է:

«Մեզ համար ամենամտահոգիչը կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու խնդիրն է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նույն շարքից