Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանական ընդդիմադիր թերթը վերստին հայտնվել է փակման վտանգի տակ

analitik.am

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի առաջատար ընդդիմադիր «Ազադլըղ» («Ազատություն») թերթը վերստին հայտնվել է փակման վտանգի տակ՝ կապված «Ադրբեջան» պետական հրատարակչությանն ունեցած պարտքի հետ։

Լրատվամիջոցը նշում է, որ թերթը անելանելի վիճակում է հայտնվել պետական մարմինների պատճառով, որոնք խմբագրությանն արգելում են ինքնուրույն տարածել թերթը, իսկ պետական ընկերությունը չի վճարում թերթի վաճառքից ստացված գումարը՝ 70.000 մանաթ։

Ընդգծվում է, որ «Ազադլըղ» թերթը ժամանակակից Ադրբեջանի առաջին անկախ թերթն է։ Այն ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 24-ին։

Նույն շարքից