Ռազմական գլխավոր 

«Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները հասել են իրենց նպատակին. Սեյրան Օհանյան

«Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները հասել են իրենց նպատակին։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում հրաձգության ավարտին տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ։

Նախարարը շնորհավորել է հրամանատարությանն ու անձնակազմին հրաձգության հաջող ավարտի կապակցությամբ եւ նշել է, որ հպարտանում է հայկական բանակի նվաճումներով։ «Սա ղեկավարների եւ շարքայինների թիմային աշխատանքի արդյունք է»,- հայտարարել է նախարարը՝ առանձնացնելով գործողությունների հաջող ընթացքը թե՛ գրոհի, թե՛ պաշտպանության ժամանակ։ Նրա խոսքով՝ կատարելագործվել է անցյալ տարիների ընթացքում մշակած համատեղ աշխատանքի ալգորիթմը։

Նախարարը մասնակիցներին պարգեւատրել է մեդալներով, շնորհակալագրերով եւ նվերներով։

 

Նույն շարքից