Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան չի ճանաչելու ԼՂՀ-ի ընտրությունների արդյունքները. ԱԳՆ

analitik.am

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների հետ։

Համաձայն այդ հայտարարարության` այդ ընտրությունների անցկացումը «հանդիսանում է» միջազգային իրավունքի ու նորմերի, ԵԱՀԿ սկզբունքների ու ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի խախտում, հաղորդում է  ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Թուրքիան չի ճանաչելու այդ ընտրությունների լեգիտիմությունն ու դրանց արդյունքները։ Հանդիսանալով Մինսկի խմբի անդամ՝ Թուրքիան շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն շարքից